2013-2014 թթ-ի ձմռան ընթացքում զինված ուժերում թոքաբորբով հիվանդ զինծառայողների թվաքանակի աճել է: Նրանց բուժման համար անհրաժեշտ դեղերի ավելացման խնդիր է առաջացել, որի համար գումար կառավարությունը պետք է տրամադրի: Այսօր այս մասին կառավարությանը զեկուցեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հավելելով, որ զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական օգնության շրջանակում պատվաստանյութեր ձեռքբերելու համար ևս ֆինանսներ պիտի հատկացվեն:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ